Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի ծնող չպետք է մտահոգվի, որ գումար չունենալու պատճառով իր երեխան կարող է բարձրագույն կրթություն չստանալ». «Միասնության թևեր»

Ապրիլ 22,2026 22:44 Share

Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար, իսկ մասնավոր բուհերում կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման վարկերի ճկուն համակարգ՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։

Այս մասին ասել է «Միասնության թեւերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը երիտասարդների հետ հանդիպմանը, որը կազմակերպել էր «Ռեստարտ» հիմնադրամը «Ռեֆորում 2026» ծրագրի շրջանակներում։

Հանդիպմանը նա պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք բազմաբնույթ էին՝ «Միասնության թեւեր» կուսակցության ֆինանսական աղբյուրների թափանցիկությունից մինչև արտաքին քաղաքականություն։

Արդարությունը գալիս է արժանապատիվ կյանք ու պայմաններ ապահովելու մեր ուսանողների համար. ոչ մի ծնող չպետք է մտահոգվի, որ գումար չունենալու պատճառով իր երեխան կարող է բարձրագույն կրթություն չստանալ, կամ կեցության ծախսերը հոգալ չկարողանալը դառնա դեռահասի ապագայի վրա ազդող գործոն։

Արդարությունը գալիս է, որ երիտասարդը կարողանա իր երկրում իր ապագան կառուցել։

 

«Միասնության թեւեր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930