Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՄԻՊ-ը՝ «մի վնասիր Փաշինյանին» սկզբունքով. «ՉԻ»

Ապրիլ 23,2026 11:02 Share

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նամակին և գործնականում մերժել նրա առաջարկը՝ հայտարարելով, թե ինքն իր ադրբեջանցի գործընկերոջից որևէ առաջարկ չի ստացել, իսկ իր լիազորությունները տարածվում են «բացառապես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներն արձանագրելու գործընթացների վրա»։

«ՉԻ»․ Փաստացի՝ Անահիտ Մանասյանի ասածը սա է․ «Ռուբեն Վարդանյանի իրավունքների խախտումն իմ գործը չէ, որովհետև այդ իրավունքները ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի իշխանություններն են խախտում, և դա տեղի է ունենում ՀՀ տարածքից դուրս։ Ուրիշ բան, եթե որևէ ադրբեջանցի գտնվեր Հայաստանի բանտում, այ այդ դեպքում ես նրա իրավունքները հերոսաբար կպաշտպանեի»։

Ի դեպ, եթե տիկին Մանասյանի լիազորությունները տարածվում են միայն այն դեպքերի վրա, երբ մարդու իրավունքները խախտում են ՀՀ իշխանությունները, հետաքրքիր է՝ նա մարդկանց աշխատանքային թրաֆիքինգը համարո՞ւմ է մարդու իրավունքների խախտում, թե՞ ոչ։ Եվ եթե համարում է՝ չի՞ պատրաստվում արդյոք պաշտպանել նրանց իրավունքները, ովքեր ենթադրաբար ստիպված են տարբեր քողարկված սպառնալիքների ներքո տեսախցիկների առջև կուկուռուզ կրծել, հարկադրաբար տրտինգ տալ «Վարչաբենդի» հոգեխանգարված համերգներին ու տեսախցիկների առջև սրտիկներ ցուցադրել։ Թե՞ մեկն էլ լինի՝ տիկին Մանասյանին պաշտպանի ենթադրյալ թրաֆիքինգից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930