Լրահոս
Օրվա լրահոսը

Մանասյանը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության կարևորությունը

Հունիս 12,2026 17:48 Share

⚖Հունիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։

🔹Հանդիպման ընթացքում Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ձևավորված արդյունավետ և վստահելի համագործակցությունը՝ ընդգծելով այդ գործընկերությունն առավել ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքների կարևորությունը։

🔹Անահիտ Մանասյանը ներկայացրել է փախստականների, ապաստան հայցողների, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, առկա խնդիրներն ու իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության կարևորությունն ու շարունակականությունը։

🗣Անահիտ Մանասյանը նշել է, որ Պաշտպանի նախաձեռնությամբ ձևավորվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի մեկ հարթակում համախմբել ոլորտով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին, փորձագետներին և այլ շահագրգիռ կողմերին։ Այդ համատեքստում Պաշտպանը կարևորել է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով կազմակերպության առանցքային դերը Փախստականների խորհրդի արդյունավետ գործունեության ապահովման հարցում։

🗣Պաշտպանը նաև ընդգծել է, որ Խորհուրդը նպատակ ունի հասցեավորել փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող խնդիրները, ինչպես նաև նրանց ձայնն ավելի լսելի դարձնել իրենց վերաբերելի որոշումների քննարկման և կայացման գործընթացներում։

🤝Մոնիկա Սանդրին բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության, նրանց բարօրության ապահովման և արժանապատիվ կյանքի խթանման հարցում։
📌Մոնիկա Սանդրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ բարձր գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930