«Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում․ էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում»
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և Սեդլցեի համալսարանի (Լեհաստան) համագործակցությամբ տեղի ունեցավ «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում․ էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» աշխատաժողովը։
Բանախոսներից Վրաստանի Իլիայի համալսարանի` Գ․ Ծերեթելիի անվան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Սանիկիձեն, «Վրաստանի պետական քաղաքականությունն Աջարիայի մուսուլմանների նկատմամբ» թեմայով հետաքրքիր անդրադարձ կատարեց Աջարիայի մահմեդական բնակչության ինքնության ձևավորման պատմությանը, կրոնին և աշխարհաքաղաքականության բարդ համադրությանը։ «Թեև մեծամասնությունն իրենց նույնացնում է որպես էթնիկ վրացիներ, նրանց մահմեդական հավատքը հաճախ նրանց դնում է ազգային ինքնության եզրին, որը սերտորեն կապված է ուղղափառ քրիստոնեության հետ»,-նշեց Գ․Սանիկիձեն։
Պետական բարդ կառուցվածքով միապետությունը՝ որպես հայեցակարգ արդյո՞ք կիրառելի է եղել միջնադարյան Հայաստանի համար հարցին անդրադարձավ պ․գ․դ․, պրոֆեսոր Երվանդ Մարգարյանը։ «Հայկական պատմության համատեքստում «կազմային միապետության» հայեցակարգի կիրառումը բացում է հետաքրքիր դիտանկյուններ։ Արևելքի վերաբերյալ արևմտյան պատմագրության մեջ երկար ժամանակ իշխում էր այն կարծրատիպը, թե այստեղ պետությունները հիմնականում ունիտար են, իսկ ֆեոդալիզմը՝ թերզարգացած։ Սակայն ավելի խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ Արևելքը բազմազան ու քաղաքականապես սինկրետիկ տարածություն էր»,-ընդգծեց Ե․ Մարգարյանը։
Կարդացեք նաև
Պ․գ․դ․ Ալեքսան Հակոբյանը ներկայացրեց էթնոքաղաքական գործընթացներն Աղվանքում՝ նշելով, որ «Աղվանք» և «աղվաններ» տերմինները տարբեր ժամանակներում և աղբյուրներում ունեցել են փոփոխվող բովանդակություններ՝ արտացոլելով տարածաշրջանի քաղաքական և էթնիկական բազմաշերտ իրականությունը։ «Հին աղբյուրներում «Աղվանք» հասկացությունը վերաբերում էր Աղվանական թագավորության տարածքին, որը գտնվում էր Կուր գետի ձախ ափին», իսկ ««աղվաններ» էթնոնիմով հին աղբյուրներում նշվում է Աղվանական թագավորության ողջ բնակչությունը, որը ձևավորվել էր մ․թ․ա․ I դարի սկզբին»,-մանրամասնեց Ա․ Հակոբյանը։
ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, ք․գ․թ․ Գոռ Պետրոսյանն անդրադարձավ հակաբազմակարծությանը՝ որպես քաղաքական մշակույթի առանձնահատկություն հետխորհրդային շրջանում։ Վերջինս ընդգծեց, որ Խորհրդային Միության փլուզումը հիմնականում ընկալվեց որպես լիբերալ-ժողովրդավարական համակարգի հաղթանակի դրսևորում քաղաքական սպեկտրի թե՛ ձախ, թե՛ աջ կողմերում գտնվող իր տոտալիտար մրցակիցների նկատմամբ։ Սակայն երեսուն տարի անց պարզ դարձավ, որ Սառը պատերազմում սոցիալիզմի պարտությունն ու Խորհրդային Միության կազմալուծումը չհանգեցրին լիբերալ-ժողովրդավարական արժեքների հաղթանակին ո՛չ ամբողջ աշխարհում, ո՛չ էլ հետխորհրդային տարածքում: «Նույնիսկ գաղափարական թշնամու բացակայության պայմաններում լիբերալ-ժողովրդավարական պետությունների ապագան մնում է անորոշ»,-նշեց Գոռ Պետրոսյանը:
«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․ Անուշ Հարությունյանը կատարեց Անդրդաշնության գոյության անհնարինության ստրուկտուրալ պատճառների քննություն։ Վերլուծաբանի խոսքով՝ Անդրկովկասյան դեմոկրատական ֆեդերատիվ Հանրապետության պատմությունը տեղավորվում է ընդամենը երեսուներեք օրվա մեջ։ «Առաջին հայացքից այս ժամանակահատվածը չափազանց կարճ է թվում, որպեսզի խոսենք իրական փորձի մասին։ Սակայն հենց այս կարճատևությունն է արժեք տալիս ԱԺՖՀ-ին՝ որպես պատմական վերլուծության առարկայի»,-ընդգծեց վերլուծաբանը:
Աշխատաժողովն անցկացվեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում իրականացվող «Խորհրդային առասպելաշինությունը և էթնո-քաղաքական փոխակերպումները հետխորհրդային Հարավային Կովկասում. ընտելացում և ընդվզում» (25YR-6A009) ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։
Նշենք, որ առաջին աշխատաժողովի թեման էր «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում», որն անցկացվեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում իրականացվող «24RL-6A032» ծածկագրով «Հայոց պետականության տիպաբանական և գաղափարական հիմքերը. տեսություն և պրակտիկա (հնագույն շրջանից ﬕնչև ﬔր օրերը)» գիտական թեմայի շրջանակներում։



















































Սոցիալիզմն ու լիբերալիզմը միատեսակ չեն։ Խորհրդային սոցիալիզմը պարտվեց, լիբերալ ֆաշիզն ա գերակայում նրա տեղում, Հայաստանի սահմաններում, հայաթափված շրջաններում, Հայաստանի կառավարության հովանավորների տեսքով, հայկականությունը կրծող սողացող քաղաքականության տեսքով։
Հայաստանում փողոցայինների իշխանությունը, նրանց ամենօրյա սուտն ու կեղծիքը հենց լիբերալ ֆաշիզմի դրսևորումներ են։
Հիշո՞ւմ եք, թե ոնց կովիդի ժամանակ Փաշինյանը վիդեո էր դրել, որ հատուկ ջոկատ էր ուղարկել մանկապարտեզ ու հարց էր տվել, թե հաջորդը էլ որտեղ արժի ուղարկել։ Դա առողջապահության հետ ի՞նչ կապ ուներ։
Սերժի ժամանակ ասում էինք՝ ոստիկանները շատ են, ոստիկանապետություն էինք դրել անունը։ 2019֊ին ներմուծեցին, 2020-ի սկզբին պաշտոնապես հաստատեցին զանգվածային հեռախոսալսումները։
Ոստիկանությունը կրկնակիից ավել մեծացրել են, կամայական գործեր են հարուցում ֆեյսբուքում մեկնաբանության համար։ Բայց ոչինչ չէին անում, երբ պատերազմից հետո ադրբեջանական հաշիվներով մտնում ատելություն ու վիրավորանք էինք տարածում հայերեն համացանցում։
Ֆաշիզմ չի՞։ Անցած տարի Փաշինյանը կոչ էր անում վերանայել ցեղասպանության պատճառները, էս տարի ցեղասպանությունը պատճառաբանում ա հայերի իրավունքների բարձրաձայնումով։ Ֆաշիզմ չի՞։
Եվրախորհրդարանում կանցնեց, բառ֊բառ ասեց, թե հայ եկեղեցին պատերազմի կուսակցություն ա։ Կանգնեցին, ոտքի վրա ծափահարեցին։ Ֆաշիզմի մունետիկը չի՞ դա։
Հայաստանում իրանց արբանյակներով ու պատգամավորներով ռուսատյացություն են տարածում, կոնֆլիկտից են խոսում Ռուսաստանի հետ, որտեղ կոնֆլիկտ չկար։ Կոնֆլիկտը, պառակտումը նրանց գործիքներն են որովհետև։ Ֆաշիզմ չի՞։
Ո՞վ ասեց, որ ֆաշիզմը խիստ ու կարգապահ շարքերով պետք ա առաջինը գար։ Ֆաշիզմը նաև փողոցայինների ցինիկ, ապազգային, շառլատան գործիչների տեսքով ա գալիս։