«Չգիտեմ՝ ընդդիմադիր ասելով՝ ինչ նկատի ունեք, բայց մեր կուսակցությունը նշել է, որ մեզ համար խորհրդարանում այս պահին ընդդիմությունը ներկայացնող ուժ չենք տեսնում․ մեզ համար ռևանշիստներ են»,-հարցին՝ ընդդիմադիր ուժերից որևէ մեկի հետ պատրաստվո՞ւմ եք համագործակցել, թե իշխանության ներկայացուցիչների հետ եք համագործակցելու, ԿԸՀ-ի բակում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Արտյոմ Աբրոյանը (լուսանկարում)։
Նա տեղեկացրեց, որ իրենց նախընտրական ցուցակը բաղկացած է 80-ից ավելի անձանցից։ Վարչապետի թեկնածուն Լևոն Շիրինյանն է։
Քաղաքական ուժերի՝ ԿԸՀ ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու գործընթացն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































