Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջահերով երթին մասնակցելու նպատակն է՝ պահանջատեր լինել մեր երկրին։ Նույնը գործող իշխանությունից ենք պահանջում, չնայած այս իշխանությանը ես չեմ վստահում»․ Աստղիկ Սաֆարյան

Ապրիլ 23,2026 20:55 Share

Մասիս քաղաքից Ջահերով երթին մասնակցելու եկած Աստղիկ Սաֆարյանն ասաց․ «Ամենամյա ջահերով երթին մենք մասնակցում ենք ընտանիքով՝ երեխաներով, թոռներով։ Ու մեր նպատակն է, որ պահանջատեր լինենք մեր երկրին։

Նույնը նաև գործող իշխանությունից ենք պահանջում, չնայած այս իշխանությանը ես չեմ վստահում։ Եթե իրենք պահանջող լինեին, մենք այս վիճակին չէինք հասնի։ Ցեղասպանությունը ճանաչելու համար 111 տարի պայքարելով, եթե չենք կարողանում հետ բերել, փորձում ենք կանխել, որպեսզի մնացածը չկորցնենք, պահպանենք մեր ազգի գոյությունը»,- ասաց տիկին Աստղիկը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930