Ցեղասպանությունը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չհամարելու իշխանությունների քաղաքականությունը Ջահերով երթի մասնակից, ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը որակում է որպես իշխանությունների կողմից ուրացման, լպրծուն գոյատևման քաղաքականություն։
«Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց իշխանության մնալը մեծապես պայմանավորված է Ալիևի և Էրդողանի ցանկությամբ։ Չունենալով ներքին աջակցություն՝ իրենք ժողովրդին սպառնում են՝ ասելով, որ եթե հանկարծ իշխանություն փոխվի, պատերազմ կսկսվի։ Այն կողմից էլ գալիս են հաստատելու, բացատրել են տալիս, որ իրենց նախընտրելի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն, ինքն այստեղ ունենալով պրոբլեմ՝ մեր վրա տղա է բերում։ Եվ որպեսզի Ալիևը, Էրդողանը գան, իրեն գան, օգնեն, ինքը պետք է դրանց բոլոր պահանջները կատարի։
Սա է թե Արցախի ուրացումը, թե Ցեղասպանության ուրացումը, թե այս վերջին բարբարոսության վրա աչք փակելը։ Սրանք մի ամբողջ քաղաքականության, մի շղթայի տարբեր օղակներն են։
Ինչ պետք է անի ժողովո՞ւրդը։ Ժողովուրդը պետք է իր իրավունքներին տեր կանգնի, հայտարարի, որ մենք ունենք անժամանցելի և անօտարելի իրավունքներ, և թույլ չենք տա Փաշինյանին՝ իր իշխանության մնալու համար մեզ տանի, դարձնի Ադրբեջանի ստրուկ»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































