Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Այդ առիթով հուշահամալիր էր բերվել նաեւ Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ 2015թ ապրիլի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին սրբադասել է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: Վեհափառ Հայրապետը չպատասխանեց ՔՊ-ի նախընտրական ծրագրով նախատեսված իրեն հեռացնելու, տիրադավ հոգեւորականների վերաբերյալ եւ նման այլ հարցերին, որոնք նրան ուղղեցին լրագրողները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց չխաթարել օրվա խորհուրդը:
Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11-ից Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջեւ կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հանրայինի եթերում այդ ընթացքում հեռարձակվել է հարցազրույց հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի պաշտոնյա Հովհաննես Ալեքսանյանի հետ, կադրում չի երևացել Մայր Աթոռի պատվիրակության այցը: Հատկանշական է, որ Հանրային հեռուստատեսությունը, որը այս ողջ ընթացքում ուղիղ եթեր է ապահովում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, կաթողիկոսի այցի ժամանակ, ըստ էության բոյկոտել է, ընդամենը մի քանի կադր է ցուցադրել հեռվից՝ Անմար կրակի մոտ կանգնած։






















































