Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն թողարկելու է «Հայկական աշխարհի պարտատոմսեր»․ Արման Աբովյան

Ապրիլ 28,2026 18:25 Share

ՀՀ-ն թողարկելու է «Հայկական աշխարհի պարտատոմսեր», ինչը միլիարդավոր դոլարների ներդրում կապահովի Հայաստան․ այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԲՀԿ անդամ, «Առաջարկ Հայաստանին» միավորման նախընտրական ցուցակում ընդգրկված Արման Աբովյանը՝ հավելելով, որ աշխարհով մեկ սփռված 12 միլիոն հայերը որակ են, եւ չի կարելի միասնական սփյուռքը դիտարկել լոկ մարդկային ռեսուրս։

ԲՀԿ-ն այսօր ներկայացնում էր «Առաջարկ Հայաստանին» միավորման նախընտրական ծրագիրը։

«Ո՞ւմ կոկորդին էինք կանգնած, ո՞վ էր տասնամյակներ ի վեր ջանքեր թափում, որ կեղեքի, քանդ ու քարափ անի միասնական հայկական աշխարհը։ Այո՝ Թուրքիան, այո՝ Ադրբեջանը։ Ամբողջ աշխարհում մենք բոլորս՝ հայերս ռազմավարական խորությունն ենք ՀՀ-ի անվտանգության համար, Հայաստանի զարգացման համար, տնտեսական վերելքի համար։ Ի վերջո, ՀՀ-ի եւ հայկական աշխարհի գոյության համար»։

Իր նախընտրական ծրագրի՝ երիտասարդությանը նվիրված  հատվածում էլ ԲՀԿ-ն առաջարկում է սփյուռքի երիտասարդ մասնագետներին Հայաստան ներգրավելու նպատակով ստեղծել Սփյուռքի տաղանդների եւ գիտելիքի փոխանցման ցանց․ դա կլինի միջազգային հարթակ, որը Սփյուռքի երիտասարդներին կկապի Հայաստանում իրականացվող գիտակրթական, տեխնոլոգիական, սոցիալական, մշակութային եւ այլ ծրագրերին։ ԲՀԿ-ն առաջարկում է պետական մակարդակով ստեղծել նաեւ վերադարձի աջակցության փաթեթ, որի մեջ ներառվելու է նաեւ բնակարանային ապահովման ծրագիր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930