Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյան. Զինված ուժերը կարող են արդյունավետ լինել բացառապես մարդու իրավունքների երաշխավորման պարագայում

Ապրիլ 29,2026 17:18 Share

Ապրիլի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։

ℹ️ Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել ակադեմիայի ղեկավար կազմի և անձնակազմի հետ՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը։

➡️Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների արժեքներով առաջնորդվելը և դրանց հետևողական ամրապնդումը զինված ուժերում ունեն հիմնարար նշանակություն։

🗣️Պաշտպանը ներկայացրել է իր գործունեության հիմնական ուղղությունները՝ առանձնացնելով վատ վերաբերմունքի և բռնությունների կանխարգելման, անհատական դիմումների շրջանակում իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները։

📚Անահիտ Մանասյանը նշել է, որ զինված ուժերը կարող են արդյունավետ լինել բացառապես մարդու իրավունքների երաշխավորման պարագայում։
➡️ Կարևորելով կրթական բաղադրիչը՝ Պաշտպանն ընդգծել է մարդու իրավունքների կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ զինված ուժերում կանխարգելիչ մեխանիզմների ամրապնդման նպատակով։
➡️ Ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանն իր խոսքում կարևորել է ՄԻՊ հաստատության հետ համագործակցության զարգացումը՝ ընդգծելով կրթական բաղադրիչի առանցքային դերը զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից։
➡️ Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել նաև կուրսանտների հետ՝ քննարկելով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բռնությունների կանխարգելման, ինչպես նաև անվտանգ և արժանապատիվ միջավայրի ապահովման հարցերը։
➡️ Այցի ավարտին Պաշտպանը շրջայց է իրականացրել ակադեմիայի տարածքում, ծանոթացել կուրսանտների կեցության պայմաններին և սննդի կազմակերպմանը՝ դրական գնահատելով վերջին տարիներին արձանագրված էական բարելավումները։
📌Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է և գտնվում է նրա մշտական ուշադրության ներքո։ Այդ համատեքստում ռազմական, այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ իրականացվող այցերը շարունակական բնույթ են կրում՝ նպատակ ունենալով բարելավել զինծառայողների իրավունքների պաշտպանության համակարգը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930