Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս խնդիրը վերածել առավելության. Արման Թաթոյանն առաջարկում է Մադինա գյուղը դարձնել տուրիստական կենտրոն

Ապրիլ 30,2026 18:05 Share

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը համոզված է, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղը՝ յուրահատուկ բնական միջավայրի և կլիմայական պայմանների շնորհիվ, զբոսաշրջային կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի։

«Արմաղան սարը բացառիկ վայր է։ Մեր երկրում մատների վրա կարող ենք հաշվել այսպիսի հրաշալի վայրեր, որտեղ կա լեռ, լեռնային լիճ, եկեղեցի։ Գետն էլ հոսում է, կարելի է ձուկ աճեցնել»,- Մադինայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Արման Թաթոյանը։

Ծանոթ լինելով հայրենի մարզի բնակավայրերի առանձնահատկություններին՝ Արման Թաթոյանը վստահ է, որ ենթակառուցվածքները զարգացնելու և գովազդային թիրախային արշավի դեպքում Մադինան զբոսաշրջիկներին կգրավի ամբողջ տարվա ընթացքում։

«Այնքան ձյուն է գալիս, ճանապարհները փակվում են։ Մենք դրանից ոչ թե պիտի վախենանք, այլ օգտագործենք մեր շահերի համար, դահուկային սպորտ զարգացնենք։ Ես անցած տարի եմ եղել այնտեղ։ Արմաղանը տուրիսատական վայր դարձնելուց հետո Մադինան դառնում է հանգույց։ Սար բարձրացողը իջնելու է գյուղի հյուրատներում մնա, երկու օր մնալու է, հանգստանա, բարձրանա վերև, նորից իջնի»,- ասել է Արման Թաթոյանը։

Մադինայի բնակիչները ևս համոզմունք են հայտնել, որ բնակավայրի զարգացման համար զբոսաշրջությունը կարող է դառնալ լավագույն միջոցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Միասնության թևեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930