Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը

Մայիս 02,2026 12:59 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։

Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի չորրորդ քառորդում, վերականգնվել է Կառավարության որոշմամբ և հատկացված միջոցներով:

Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես պահեստ, մեր օրեր հասել է խիստ վթարային և խոնարհված վիճակում, առանց տանիքի: 2024 թ․ իրականացվել են 21.400.501 դրամի վերականգնման աշխատանքներ։ Մասնավորապես՝ վերացվել են նախկինում՝ նախագծից շեղմամբ կատարված աշխատանքները, պատուհանների բացվածքների բացում և փակում, կարանների ոչ համապատասխան կարանախցում և այլն։​

Հիմնականում ավարտվել են մինչև կառույցի քիվատակ ընկած հատվածի բացակայող հատվածների վերականգնման, արտաքին հենապատի ու հատակների կառուցման աշխատանքները, ներսույթի ծեփամածկման, առաստաղի փայտածածկի և հատակների իրականացումը:

2025 թ. համար իրականացվել են 32.259.499 դրամի վերականգնման աշխատանքներ, 2026 թ. սկզբին եկեղեցու վերականգնումն ավարտվել է։ Իրականացվել են բարդ պրոֆիլավոր քարե շրջանակների, անկյունաքարերի, քիվերի նոր տաշ ու շարի, տանիքածածկույթի, վեցասյուն նոր ռոտոնդայի կառուցման աշխատանքներ, ներսույթի ներկման և հարդարման աշխատանքներ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031