Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր ենք գնահատում բարեկամ Լեհաստանի զորակցությունն ու գործնական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրմանը․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին

Մայիս 03,2026 12:10 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Լեհաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով` մաղթելով Ձեզ ամենայն բարիք, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Հայաստանը մեծապես հետաքրքրված է Լեհաստանի հետ առավել ամրապնդելու ժողովրդավարական ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու դրանք բարձրացնելու որակական նոր մակարդակի:

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ոչ միայն կկարողանանք զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ հարթակներում, այլև բացահայտել նոր ուղղություններ և ոլորտներ, որոնք թույլ կտան հարստացնել մեր բազմաբովանդակ օրակարգը՝ ի նպաստ երկու երկրների բարօրության:

Բարձր ենք գնահատում բարեկամ Լեհաստանի զորակցությունն ու գործնական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրմանը` որպես Եվրոպական միությունում Հայաստանի կարևոր գործընկերոջ»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031