Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ խնդրեց Գյումրիում զոհված հերոսի հայրը Նարեկ Կարապետյանին, որ ողջ դահլիճը ոտքի կանգնեց

Մայիս 03,2026 23:18 Share

Այսօր Գյումրու դրամատիկական թատրոնի շենքի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ձայն խնդրեց Սեդրակ Հարությունյանը՝ ներկայանալով որպես  քրիստոնյա։

«Մեր օրերում պարտադիր է նշել քրիստոնյա լինելը»,- ասաց նա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Գյումրու աշխատանքները համակարգող փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, ներողություն խնդրելով, ընդհատեց` ներկայացնելով, թե ով է Սեդրակ Հարությունյանին։

Նա ասաց. «Հերոսի հայր է»։ Դահլիճը թնդաց ծափահարություններից, ներկաները մի մարդու պես ոտքի կանգնեցին։

Սեդրակ Հարությունյանը Նարեկ Կարապետյանին մի խնդրանք ուներ․ «Պարոն Կարապետյան, ուզում եմ ամսի 7-ին հուսախաբ չանեք, ուզում եմ ձեզ ծափահարեմ, վրեժս ու ցասումս տեսնեմ»։

Դահլիճում նստածները հուզվեցին, Նարեկ Կարապետյանն ասաց․ «Մեզանից ինչ կախված է այս պայքարի մեջ, պատրաստ ենք անելու, մենք մերը կանենք, կարծում եմ մեր ժողովուրդն էլ իրենը կանի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031