Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական գործընկերներից իրական քայլեր ենք ակնկալում հօգուտ Հայաստանի և Արցախի. Ավետիք Չալաբյան

Մայիս 05,2026 12:00 Share

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ Երևանում մեծ Եվրոպական հավաք էր, որից, բնականաբար, և մեծ ակնկալիքներ կային՝ հայ գերիների վերադարձ Բաքվի բանտերից, Արցախի մշակույթային ժառանգության պաշտպանություն, նույն Եվրախորհրդարանի կողմից ընդունված Արցախ վերադարձի իրավունքի վերահաստատում, Հայաստանում տիրող հոռի իրավիճակին թեկուզ և բարեկիրթ, բայց ինչ-որ մի արձագանք:

Փոխարենը մենք ստացանք բռնապետ Ալիևի և նրա կողմից Արցախում իրականացված ցեղասպանության հերթական լեգիտիմացում, կոշտ հակառուսական հռետորաբանություն, Հայաստանին տրվող անբովանդակ և անորոշ խոստումներ, Արցախի հարցի բացարձակ անտեսում, գործող թուրքամետ վարչախմբի անզուսպ գովաբանում: Փաստացի, միջոցառումը, որը կարող էր ծառայել Հայաստանի շահերին, վերածվեց գործող վարչախմբի նախընտրական քարոզչության, առանց որևէ շոշափելի օգտի մեր երկրի համար:

Մենք, լինելով Եվրոպական Միության հետ սերտ սակայն նաև իրատեսական համագործակցության կողմնակից, պատրաստ չենք համակերպվել այսպիսի կեղծ շոուների հետ: Մենք եվրոպական գործընկերներից իրական քայլեր ենք ակնկալում հօգուտ Հայաստանի և Արցախի, դրա մասին բարձրաձայնել ենք երկու շաբաթ առաջ Բրյուսելում, և երեկ արդեն՝ Երևանում: Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը, մինչ այդ շնորհակալ եմ մեր բոլոր այն ընկերներին, որոնք երեկ իրենց բողոքը հայտնեցին Երևան այցելած բարձրաստիճան հյուրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031