Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ անդամ կդառնաք, թե՝ ոչ, այլ հարց է, բայց բարեփոխումների ուղին ինքնին կարևոր է»․ Լատվիայի ԱԳ նախարար

Մայիս 06,2026 16:50 Share

«Մենք ողջունում ենք Հայաստանի`դեպի ԵՄ որդեգրած ուղին։ Ինչպես ձեր վարչապետն է ասում՝ արդյոք կդառնաք ԵՄ անդամ, թե ոչ, դա այլ հարց է, բայց բարեփոխումների ուղին հրաշալի գործընթաց է»,-«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի Եվրոպան իշխանության և գերիշխանության նոր ձևերի միջև» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն։

Խոսելով հայ-լատվիական խոր բարեկամության մասին, հիշատակելով նաև լատիշ բանաստեղծների՝ ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությունն ու հիացմունքը՝ Լատվիայի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ վաղը Լատվիայի նախագահը կայցելի Հայաստան, հունիսից «Էյր Բալթիկ»-ը կսկսի ուղիղ չվերթները, ակտիվ տնտեսական համագործակցություն է ընթանում։

Լատվիայի՝ ԵՄ ինտեգրման փորձի մասին էլ ասաց․ «Լատվիան ԵՄ անդամ է 2004-ից։ Մենք, երբ որոշեցինք ԵՄ-ին միանալ, սկսեցին մի գործընթաց, որը հիմնովին փոխեց մեր երկիրը։ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը բավականին երկար տևեց։ Այն բարեփոխումները, որոնցով անցանք, մեր երկիրն ավելի ուժեղ, դիմակայուն և ավելի բարգավաճ դարձրեց»։

«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031