Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ

Մայիս 06,2026 22:45 Share

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնում են ՔԿ-ից։

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր. «Ապրիլի 23-ին՝ ժամը 12․40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։

Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մայիսի 6-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին  հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031