Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան Ղուկասյան

Մայիս 06,2026 23:45 Share

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստից առաջ լրագրողները նրան հարց էին ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գյումրի կատարած այցի մասին։

Վարդան Ղուկասյանը խստորեն քննադատել էր Նիկոլ Փաշինյանին՝ համերգի կազմակերպման նպատակով այդքան մեծ գումար ծախսելու համար, երբ, ըստ նրա, գումրեցիները 40 տարի է՝ փտում են տնակների մեջ, իսկ քաղաքի ուղիղ կեսն ապրում է աղքատության մեջ։

Ըստ նրա, մեկ ժամվա համար ծախսված գումարով կարող էին տուն գնել մարդկանց համար ու այդ դարդ ու ցավից պրծնել։

Վարդան Ղուկասյանը անդրադարձել է նաև Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին՝ դարձյալ խստորեն քննադատելով Նիկոլ Փաշինյանին՝ Իլհամ Ալիևին մեծարելու համար։

«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին, առանց Ալիևի․․․ Երկրորդ խոսքը Ալիևն էր, երկրորդ խոսքն Ադրբեջանն էր»,- ասել է կալանավորված Վարդան Ղուկասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031