Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Հայաստանի ղեկավարությունը…, և նա, ի դեպ, Մոսկվա վերջին այցելությունների ընթացքում հավաստիացրել էր, որ Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի։ Եթե երաշխիքների հարցում այսպիսին է իրավիճակը, ապա նշանակում է՝ ոչ միայն Մոսկվայում և ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների հետ է Հայաստանի ղեկավարությունն իրեն այդպես պահում՝ չպահելով իր խոստումները»։
Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը:
Զախարովայի խոսքով՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների հավանությամբ երկիրը տանում են դեպի ագրեսիվ եվրոատլանտյան մեխանիզմներ։
Կարդացեք նաև
«Ռուսաստանի հասարակության մեջ խոր վրդովմունքով, անհասկացողությամբ, ոչ միայն տեսան, այլև հատկապես հիշեցին այն փաստը, որ Հայաստանը, որին մենք սովոր ենք համարել բարեկամ, եղբայրական երկիր, հարթակ ծառայեց ո՞ւմ համար։ Ահաբեկչի համար, նեոնացիստական Կիևի ռեժիմի պարագլխի համար, որին Երևանում շատ ջերմ ընդունեցին», – ասել է դիվանագետը։
«Զելենսկին օգտվեց Հայաստանի ղեկավարության նման անհասկանալի բարեհաճությունից՝ փորձելով դուրս գալ քաղաքական մոռացությունից, հնչեցնելով իր արդեն ձանձրացրած ռուսատյաց հարձակումները։ Հենց Զելենսկու այցը Երևան ցույց տվեց Հայաստանի քաղաքացիներին այն ապագան, որը նրանց համար պատրաստել է Եվրոպական Միությունը։ Ծափահարում եմ կանգնած։ Ոչ, սա սխալ չէ։ Սա իսկական նվեր է։ Հայ ժողովրդին ցույց տալ բրյուսելյան սնուցյալին, որն իսկապես դարձավ այն բանի մարմնացումը, ինչ Եվրոպական Միությունը անում է այսպես կոչված երիտասարդ ժողովրդավարությունների հետ»։


















































