Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՛, Արցախը իրենցը չէր. Շահրամանյանի արձագանքը Փաշինյանին

Մայիս 09,2026 12:25 Share

«Եթե մարդիկ համարում են, որ Արցախը իրենցը չէր, երեւի դրա մեջ ճշմարտություն կա: Որովհետեւ մենք էլ ենք համարում, որ այն պահվածքը, որ ցուցաբերում են գործող իշխանությունները, իհարկե, Արցախն իրենցը չէր »,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի պնդումներին, որ Արցախը մերը չի եղել:

Նա անդրադարձավ Փաշինյանի այլ հայտարարություններին էլ, մասնավորապես. «Փաշինյանը հայտարարում է՝ իրենք արդյունավետ իշխանություն են եւ դուրս են բերել ՀՀ-ն այն ճիրաններից, որում հայտնվել էր Արցախի շարժման արդյունքներում: Ուզում եմ հասկանալ՝ ինչ է նշանակում արդյունավետ իշխանություն, արդյունավետ լինելու համար իշխանությունը պետք է ունենա ծրագիր, պետք է ունենա ծրագիր իրականացնողներ եւ երեւի հենց դա նկատի ունի Փաշինյանը, երբ հայտարարում է , որ արդյունավետ իշխանություն են, որովհետեւ իրագործում են այդպիսի ծրագիր, առանց շեղվելու»:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ը տարիներ շարունակ Հայաստանում նշվել է որպես  Եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օր: Այսօր Եռատոնից մնացել է սոսկ հաղթանակի օրը:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե իրենց կառավարության չափ ոչ մեկ ոչինչ չի արել Արցախի համար, Շահրամանյանն այսպես արձագանքեց. «Այո՛, Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցություն ուներ ֆինանսական ու բոլոր առումներով, բայց  դա չի նշանակում, որ ձրիակերի պես այնտեղ նստած էինք ու միայն օգտվում էինք Հայաստանի հարկատուների ու պետբյուջեի տված գումարներից» :

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031