Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անվտանգության երաշխիքը հայ-ռուսական հարաբերություններն են. Մհեր Ավետիսյան

Մայիս 09,2026 22:15 Share

Հայաստանի ֆիզիկական անվտանգության ապագայի գրավականը Մեծ հայրենականի հաղթանակների արժեքի եւ հայ-ռուսական սերտ հարաբերությունների պահպանումն է. «Հաղթանակ» զբոսայգում Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Մհեր Ավետիսյանը։

Մեր զրուցակցին մտահոգում է մերօրյա իրողությունը, որ Արևմուտքում փորձում են վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները եւ փորձ են անում մարդկությանը պարտադրել հիտլերյան գաղափարախոսությանը հարող մտքեր։ Հետխորհրդային տարածքի պետություններն, ըստ մեր զրուցակցի, ճակատագրական ընտրության առջեւ են` հավատարիմ մնալ նախնիների սխրանքին, թե՞ կանգնել նացիզմի գաղափարական ժառանգների կողքին։

Այս համատեքստում Մհեր Ավետիսյանը վրդովվեցրել է Հայաստանում Ուկրաինայի նախագահի ելույթը` ԵԽ գագաթաժողովում։ Զելենսկու նման գործիչներին հաճոյանալը մեր զրուցակիցն անընդունելի է համարում եւ ընդհանուր հաղթանակը կերտած պապերի հիշատակի դավաճանություն։

Ինչ վերաբերվում է առաջիկա ընտրոյթյուններին` կազմակերպությունը կաջակցի այն ուժերին, որոնց գաղափարախոսությունը հիմնված է ազգային շահերի և Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի վրա։

Հիշեցնենք, Հաղթանակի 81-ամյակի առթիվ «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր հիշատակի երթ, որի մասնակիցները Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց քայլել են մինչև «Հաղթանակ» զբոսայգու «Անմար կրակի» հուշահամալիր՝ հարգելու հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031