Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության գերկենտրոնացումը վտանգ է ցանկացած համակարգում. «Մայր Հայաստանի» արձագանքը «Հանրային դաշինքի» կողմից բարձրացված հարցերին

Մայիս 09,2026 23:51 Share

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում կուսակցության արձագանքը Հանրային դաշինք քաղաքացիական նախաձեռնության կողմից բարձրացված հարցերին։

Իշխանության գերկենտրոնացումը վտանգ է ցանկացած համակարգում՝ լինի նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական։
Նույնիսկ լեգիտիմ ընտրված իշխանությունը ժամանակի ընթացքում կարող է շեղվել դեպի ավտորիտար կամ տոտալիտար կառավարում։

Մենք անընդունելի ենք համարում միահեծան իշխանությունը և կողմ ենք ներառական, հավասարակշռված կառավարման մոդելին։

Հայաստանի ներկա իրավիճակը հետևանք է նաև անվերահսկելի, անձնակենտրոն կառավարման։
Ձևավորված համակարգը՝ ձևական լեգիտիմությամբ, իրականում շեղված է իր սկզբունքներից և չի ապահովում հանրային արդյունավետ կառավարում։

Իշխանությունը չի իրականացնում իր առանցքային առաքելությունը՝ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովում։

Անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ՝ ապահովելու իշխանության ճյուղերի տարանջատում, զսպումների և հակակշիռների մեխանիզմներ,
ինչպես նաև դատական համակարգի իրական անկախություն։

Այս փուլում կարևոր է լայն հանրային համախմբում՝ կանխելու Հայաստանի պետականության հիմքերին սպառնացող զարգացումները։

«Մայր Հայաստանը» մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ առանցքային դարձնելով վերը նշված խնդիրների լուծումը։

Հայկ Դորունց
Վարդան Հարությունյան
Հովհաննես Իշխանյան
Հանրային Դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031