Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է արծաթե մեդալակիր Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում:
Հայկը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Հայ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը նույնպես վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։
Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
Կարդացեք նաև
1-ին տեղ՝ Ֆրեդերիկ Սվանե՝ 7.5 միավոր
2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան՝ 7 միավոր
3-րդ տեղ՝ Յան Նեպոմնյաշչի՝ 7 միավոր
Հայաստանից մասնակցում էին նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, ովքեր վաստակեցին 5.5 միավոր։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ




















































