ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարավոր վտանգավոր թեյնիկներ։
Խոսքը վերաբերում է գերմանական հայտնի Ցվիլլինգ (Zwilling) ընկերության Enfinigy և Enfinigy Pro (1․5 լ) մոդելների սպիտակ և սև թեյնիկներին։
Պարզվել է, որ առանձին դեպքերում թեյնիկների բռնակը կարող է թուլանալ կամ ամբողջությամբ կոտրվել օգտագործման ընթացքում։ Դա կարող է հանգեցնել թեյնիկից տաք ջրի թափվելուն՝ ստեղծելով այրվածքների վտանգ օգտագործողի կամ անմիջապես շրջակայքում գտնվող անձանց, այդ թվում՝ մանկահասակ երեխաների համար։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Ցվիլլինգի հետ zwilling.com/kettle-recall հղումով և հետևել գրանցման գործընթացին՝ վնասված թեյնիկների համար փոխհատուցում ստանալու համար։
Կարդացեք նաև
Անհրաժեշտության դեպքում, բոլոր սպառողները կարող են կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել թեյնիկները։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝
📞 060 68 02 42
☎️ Թեժ գիծ՝ 85 20
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին


















































