Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ից վերցրած օպերատիվ համարներով ԲԴԽ ունենք․ Էդմոն Մարուքյան

Մայիս 11,2026 17:10 Share

«Նիկոլ Փաշինյանը ձախողել է նաեւ այս ոլորտը»,- ԲԴԽ շենքի մոտ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ նաեւ դրա համար առաջիկա ընտրություններում մարդիկ պետք է չընտրեն Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին։

«Եթե նախկինում դատավորները ցածր աշխատավարձերով էին մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություն տալիս, այսօր նույն դատավորները՝ բարձր աշխատավարձերով են մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություն տալիս։ Եթե նախկինում դատավորները խափանման միջոցը կալանք էին ընդունում ցածր աշխատավարձով, այսօր մարդկանց կալանավորում»,- ասաց նա՝ հավելելով․ «Մենք մեր ժողովրդին չենք խաբում եւ ասում, թե երկիրը տանում ենք Եվրոպա։ Մենք ասում ենք՝ եվրոպական չափանիշներն ենք բերելու Հայաստան։ Իսկ եվրոպական չափանիշները դրանք նրա մասին չեն, որ Անտոնիու Կոշտան գա Երեւանում ելույթ ունենա, դրանք նրա մասին են, որ մանկապղծության դեպքը չկոծկվի, իսկ կոծկվում է, որովհետեւ ԲԴԽ-ն իր գործը չի անում։ Չի անում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իրենց գործն էլ իր վրա վերցրել․ ինքը վարչապետն է, գլխավոր դատախազն է, ԲԴԽ նախագահն է, կադաստրի պետն է․․․»։

Էդմոն Մարուքյանը նկատեց՝ ԲԴԽ-ն Հայաստանի դատական իշխանության ամենաբարձր եւ ամենաանկախ մարմինը պետք է լինի, բայց այս մարմնի ներկայացուցիչները մասնակցում են վարչապետի ներկայությամբ ինչ-որ ժողովների, վերջին տարիներին էլ 5 անգամ ԲԴԽ նախագահ է փոխվել, այս մարմնի ղեկավարներից մեկը (Կարեն Անդրեասյանը-Ն․ Գ․) պաշտոնից ազատվել է վարչապետի WhatsUpp-ի sms-ով․ «Սա չի խոսում անկախ մարմին լինելու մասին»։

The Bright Armenia Party launches its election campaign near the Supreme Judicial Council. Yerevan, Armenia

Կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված հրապարակախոս, վերլուծաբան Կարծիս Փաշոյանն էլ հիշելով 2018-ի իրադարձություններն ասաց, որ ինքն ու իր ընկերներն այն ժամանակ փողոց էին դուրս եկել, որպեսզի ի վերջո հասնեին նրան, որպեսզի Հայաստանում կայանար անկախ դատական համակարգը, բայց «Սերժ Սարգսյանի դատարանները, դարձան Նիկոլ Փաշինյանի դատարաններ՝ կուսակցական արդարությանը սպասարկող»։

The Bright Armenia Party launches its election campaign near the Supreme Judicial Council. Yerevan, Armenia

The Bright Armenia Party launches its election campaign near the Supreme Judicial Council. Yerevan, Armenia

The Bright Armenia Party launches its election campaign near the Supreme Judicial Council. Yerevan, Armenia

The Bright Armenia Party launches its election campaign near the Supreme Judicial Council. Yerevan, Armenia

The Bright Armenia Party launches its election campaign near the Supreme Judicial Council. Yerevan, Armenia

The Bright Armenia Party launches its election campaign near the Supreme Judicial Council. Yerevan, Armenia

Էդմոն Մարուքյանի բնութագրմամբ՝ ՆԳՆ-ից վերցրած օպերատիվ համարներով ԲԴԽ ունենք։

Մանրամասները՝ ավելի ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031