Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության միջանկյալ զեկույցը ապատեղեկատվության դասական նմուշ է. Գևորգ Դանիելյան

Մայիս 13,2026 17:22 Share

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը 2026 թվականի մայիսի 11-ին և 12-ին Երևան կատարած երկօրյա այցից հետո հրապարակել է միջանկյալ զեկույց, որը երկակի ստանդարտների և, ցավոք, ապատեղեկատվության դասական նմուշ է:

Մասնավորապես, ընդդիմադիր քաղաքական ուժերի մտահոգությունների մասով ընդամենը արձանագրվել է, որ «լսել են» համապատասխան անձանց, իսկ իշխանական թեզերը արձանագրվել են իբրև հաստատված փաստեր:

Հայ Եկեղեցու նկատմամբ արշավանքի, առավել ևս նախընտրական ծրագրում արտացոլված առերևույթ հակասահմանադրական դրույթներն անտեսելով, պարզապես բավարարվել են «Պատվիրակությունը նշել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ» մերկապարանոց և բազմիցս անհիմն չարչրկվող հաստատումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031