Արտերկիր մեկնելիս Ռուսաստանի քաղաքացիները պետք է հիշեն երրորդ երկրներից ձերբակալվելու և ԱՄՆ արտահանձնվելու ռիսկի մասին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ Մարդու իրավունքների հարցերով բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը։
«Շատ պետություններ՝ ոչ միայն Եվրոպական միությունում, այլև ավելի լայն համատեքստում, ունեն հանձնման և արտահանձնման որոշակի պարտավորություններ։ Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց մարդիկ կարող են բախվել արտերկիր մեկնելիս», — նշել է Լուկյանցևը»։
Դիվանագետն ընդգծել է, որ Արտաքին գործերի նախարարությունը չի որոշում՝ ուր կարող են մեկնել Ռուսաստանի քաղաքացիները, և ուր՝ ոչ։ Նախարարությունը միայն կարող է խորհուրդ տալ չայցելել որոշակի երկրներ, եթե քաղաքացիները կարծում են, որ կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ։
ՌԴ ԱԳՆ հրապարակած տվյալների համաձայն՝ ԱՄՆ հարցումներով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկայնություն ունեցող երկրների թվում են Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն։ Միևնույն ժամանակ, նախարարությունից նշում են, որ այս ցանկը չի ներառում այն բոլոր երկրները, որոնք ԱՄՆ-ի հետ ունեն արտահանձնման մասին պայմանագրեր։
Կարդացեք նաև
Թարգմանությունը՝ News.am-ի


















































