Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեի նախագահը իրավաբանության ֆակուլտե՞տն է ավարտել, թե՞ ֆռաբանության․ Բագրատ սրբազան

Մայիս 14,2026 19:25 Share

Բագրատ սրբազանն այսօր դատական նիստում անդրադարձավ Քննչական կոմիտեի նախագահի այն հայտարարությանը, որը վերաբերում էր Բագրատ սրբազանի գործին։

«Անցյալ շաբաթ, ճիշտ այսօրը, խորհրդարանում հայտարարություն եղավ դարձյալ քննչական կոմիտեի ղեկավարի կողմից։ Անդրադառնալով ահաբեկչության հայտնի պլանին՝ ասաց, որ ասել եմ՝ իր ձեռքով գրված, նկատի չեմ ունեցել իր ձեռքով գրված։ Հիմա այս գործի էական մասը ահաբեկչության ծրագիրն ու պլանն է, չէ՞։ Անցած տարի նոյեմբերի 5-ին քննչական կոմիտեի ղեկավարն արձագանքել էր՝ դուք չգիտեք, որ իր ձեռքով գրված ահաբեկչության պլան գոյություն ունի, տեսանյութերը կան։ Անցած հինգշաբթի էլ քննչական կոմիտեի ղեկավարն ասաց՝ նկատի չեմ ունեցել իր ձեռքով գրված, իրենք խումբ են, խմբից մեկի ձեռքով գրված։ Խմբից մեկի ձեռքով գրված՝ թող բերի, փաստի, դա էլ չի կարող։ Իսկ ինչ մնում է ինձ, չի վերաբերում, դա դարակազմիկ հայտարարություն է»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նա, դիմելով դատարանին ու մեղադրողներին, հետաքրքրվեց՝ իրենք ինչ-որ բան հասկանո՞ւմ են քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունից․ «Եթե հասկանում եք այս դարակազմիկ հայտարարությունը, մեզ էլ բացատրեք, հասկանանք։ Այստեղից երկրորդ հարցն է ծագում՝ քննչական կոմիտեի նախագահը իրավաբանության ֆակուլտե՞տն է ավարտել, թե՞ ֆռաբանության։ Երևի գնացել է տուն, երեխեքն էլ ասել են՝ հայրիկ, լավ խափս տվեցիր»։

https://www.youtube.com/live/LFN4L9-L194s

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031