Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի քարերի աշխարհը». Աշակերտները ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքը՝ քարե դարից սկսած, մեր մշակութային կոթողները

Մայիս 16,2026 00:03 Share

Երևանի Վահան Զատիկյանի անվան հ․ 90 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները ֆիզիկայի նախագծային աշխատանքի շրջանակում այցելեցին ԵՊՀ-ի Երկրաբանության ֆակուլտետ։ Այցի թեման էր «Հայաստանի քարերի աշխարհը»։

Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան Հայաստանի տարածքում հանդիպող տարբեր ապարների և հանքանյութերի տեսակներին, ուսումնասիրեցին դրանց ֆիզիկական հատկությունները՝ կարծրություն, խտություն, գույն, փայլ և կառուցվածք։

Երկրաբանության ֆակուլտետի մասնագետները ներկայացրին քարերի առաջացման գործընթացները և դրանց կիրառությունը գիտության, շինարարության ու առօրյա կյանքի մեջ։ Նախագծային աշխատանքի նպատակն էր զարգացնել աշակերտների հետաքրքրությունը ֆիզիկայի և բնագիտական առարկաների նկատմամբ, ձևավորել հետազոտական մտածողություն և գործնական դիտարկումների միջոցով ամրապնդել տեսական գիտելիքները։

Աշակերտները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին քննարկումներին, դիտեցին քարերի և բյուրեղների նմուշներ, ինչպես նաև ստացան նոր գիտելիքներ Հայաստանի հարուստ բնական ժառանգության մասին։ Այցը դարձավ ուսուցողական և հիշարժան փորձառություն, որը նպաստեց աշակերտների գիտական աշխարհայացքի ընդլայնմանը և բնության հանդեպ հետաքրքրության խորացմանը։

Սովորողները շրջեցին բարձր տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներով և կաբինետներով, որտեղ ֆակուլտետի դասախոսներ Գոռ Ալեքսանյանը և Սուրեն Ներսիսյանը բազմաբովանդակ տեղեկատվություն և խորհուրդներ տվեցին սովորողներին, ինչը նոր դռներ բացեց նրանց առջև՝ տալով նոր շունչ և աշխարհայացք։

Այցելությունը նպաստեց նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման զարգացմանը։ Ֆիզիկայի ուսուցչուհի Սուսաննա Օդաբաշյանը, դպրոցի տնօրեն Սիրամարգ Խոցանյանը, ևս ներկա էին այցին։

Աշակերտները ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքը՝ քարե դարից սկսած, մեր մշակութային կոթողները, նշելով նաև՝ «Քարերը խոսում են»։

 

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031