Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Ուսումնական վարժանքի ընթացքում պայմանական վթար է գրանցվել ԶՊՄԿ հիմնական պոչատարի վրա

Մայիս 16,2026 11:56 Share

Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում:

Ըստ սցենարի, վթար է գրանցվել ԶՊՄԿ հիմնական պոչատարի վրա. րոպեներ անց ընկերության աշխատակիցներն ու փրկարարները պայմանական վթարի վայրում են:

Վթարի պարագայում առաջին գործողությունը պոչերի հոսքի ուղղորդումն է հիմնական խողովակաշարից վթարային երկու խողովակներ: Հաջորդ քայլը վթարված հատվածը արագ վերականգնելն է:

Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն է:

Պայմանական վթարը բարեհաջող վերացված է, արդյուքները` գոհացնող:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031