Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին թշնամանքը ձեռք է բերել այնպիսի ծայրահեղ դրսևորումներ, որ այլևս զրկել է սթափ մտածելու և վերլուծելու նվազագույն ունակությունից. Գևորգ Դանիելյան

Մայիս 19,2026 11:42 Share

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ներքին թշնամանքը ձեռք է բերել այնպիսի ծայրահեղ դրսևորումներ, որ այլևս զրկել է սթափ մտածելու և վերլուծելու նվազագույն ունակությունից։ Ահաբեկչության սպառնալիքի ակնհայտ բեմականացված տեսանյութի իրական արժեքը հարկ է գնահատել՝ առնվազն հաշվի առնելով, թե ինչ ժամանակագրության մեջ է այն հայտնվել և ինչպիսի զարգացումների կարող է նպաստել։

Նախ, դրանից ընդամենը օրեր առաջ ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրվեց ադրբեջանական իշխանության մի բանաձև, որով փորձ է արվում Հայաստանին մեղադրել վարձկանների ներգրավմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նկատենք, որ ադրբեջանական մամուլը մի այլ կարգի է վարպետացել հայերեն լեզվով հայատյաց տեսանյութեր պատրաստելու և տարածելու գործում։

Դրան հակադարձելու փոխարեն մեր երկրում անմիջապես հաջորդեցին հիշյալ տեսանյութի առնչությամբ փոխադարձ մեղադրանքները և ընտրությունները չեղարկելու սպառնալիքը։ Իսկ ուժերի հարաբերակցության ներկա իրավիճակում, կարծում եմ, այլ հարցերն ավելորդ են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031