«Նոր հաղթանակը պետք է լինի այսպիսին, երբ մենք այսօր քայլում էինք փողոցներով, մարդկանց մեծամասնությունը մեզ քաջալերում էր։ Ովքեր ինձ մոտեցել են, ասել են՝ Նարեկ ջան, մի բան արեք, մինչև վերջ գնացեք։ Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե մենք ենք եկել այստեղ քարոզ անելու, այլ դուք եք մեզ ասում, թե ինչ պետք է անենք։ Ասում ենք՝ մենք ձեզ չենք քաշելու, մինչև վերջ գնալու ենք, մենք մերը անելու ենք, մեր ժողովուրդն էլ իրենն է անելու»,- Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն ատելություն է սովորեցնում։ «Այս մարդը ձեզ ատելություն է տալիս ձեր եղբոր հանդեպ, ձեզ բաժանում է, հարուստ-աղքատ է անում, Հայաստանի երկու շրջանն իրար դեմ է հանում։ Այսօր Արցախին է ասում, վաղը Կապանին է ասելու, մարդը սովոր է կռվեցնել։ Մենք բերել ենք, վարչապետ ենք այդ մարդուն կարգել, ու ամբողջ օրը կոնֆլիկտ է մեր երկրում։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է ինքը բանակցում, եթե մեկ կին սովորական քննադատում է, իսկ նա ափերից ելնում է։ Այսպես էլ բանակցել է և մեզ բերել է կռիվ։ Ի՞նչ պետք է անենք՝ պետք է բերենք առաջնորդ, որը հավասարակշիռ է, որը կարող է մեր երկրին համերաշխություն բերել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Հայաքվեի»


















































