Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմս

Մայիս 21,2026 15:00 Share

Յունիբանկը հայտարարել է 3.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով սովորական բաժնետոմսերի նոր թողարկման մասին։ Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը բանկը նախատեսում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս։

2015 թվականին իրականացված IPO-ից ի վեր Յունիբանկի բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 70%-ով։ Նոր թողարկման մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմում է 390 ՀՀ դրամ։ Բաժնետոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք՝ բանկի ցանկացած մասնաճյուղում։ Ներդրման նվազագույն ծավալը կազմում է 1,014,000 ՀՀ դրամ։

Բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո բանկը նախատեսում է դիմել Հայաստանի ֆոնդային բորսա (AMX)՝ բաժնետոմսերը B ցուցակում ներառելու համար, քանի որ ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի (free float) մասնաբաժինն արդեն գերազանցում է 10%-ը։

2024 թվականի համար Յունիբանկը բաժնետերերին տրամադրեց 7.8 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժիններ, ինչը գրեթե երկու անգամ գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը: Մինչև այս տարվա հունիսի վերջ կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում նախատեսվում է հաստատել 2025 թվականի շահութաբաժինների չափը։

2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Յունիբանկն ապահովել է 1.8 մլրդ դրամ զուտ շահույթ։ Բանկի ակտիվները կազմել են 395 մլրդ ՀՀ դրամ, իսկ վարկային ներդրումները՝ 274 մլրդ ՀՀ դրամ։ Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն էր, որը ներդրեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սկորինգի համակարգ։ Բանկը POS վարկավորման ծավալով երկրի առաջատար հինգ բանկերի շարքում է և զբաղեցնում է առաջատար դիրք տրամադրված POS վարկերի քանակով։

Վարկային պորտֆելի որակի և շահութաբերության էական բարելավման արդյունքում Moody’s-ը Յունիբանկին շնորհել է երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ՝ «կայուն» կանխատեսմամբ։

Բաժնետոմսերի Ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. մայիսի 13-ի Թիվ N 1/210Ա որոշմամբ և հրապարակվել բանկի կայքում՝ www.unibank.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031