«Ես կարծում եմ, ինքնահռչակ տգետն ՄԻԵԴ վճիռը չի կարդացել կամ իրեն հիմարի տեղ է դնում, երբ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Այդ վճիռը հետեւյալի մասին է, որ մահվան դեպքերը մինչ այսօր ոչ մեկը չի բացահայտվել»,- Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
Այսօր Վերին Արտաշատում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել էր 2008 թվականի «Մարտի 1»-ի գործը՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանն այդ գործով պետք է «նստի երկար ժամանակով»։
«Այդ վճիռը առաջին հերթին վերաբերվում է հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ութ տարի ինքն է իշխանության ղեկին, եւ ութ տարի ոչ մի մահվան դեպք չի բացահայտվել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգների արդյունքում ինքը երեք անգամ բանտում է հայտնվել․ «Ում որ ութ տարի է հրահանգում է, էլի, հո առաջին անգամը չի։ Երեք անգամ ես մտել եմ բանտ, դուրս եմ եկել հենց այդ հրահանգների արդյունքում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































