Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է մականուն ունենաս, քան ծածկանուն»․ Գագիկ Ծառուկյան

Մայիս 28,2026 11:40 Share

«Դա իրականությանը չի համապատասխանում, նման բան չի կարող լինել, շինծու գործ է, իմ թիմակիցները բոլորն էլ դա գիտեն։ Սարքած գործ է»,- այսօր Ապարանում հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի երեկ տարածած հայտարարությանը, որ «Բարգավաճ Հայաստանի» Վանաձորի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել։

Գագիկ Ծառուկյանն իր նախընտրական քարոզարշավն այսօր Ապարանում է անցկացնում։ Նա ծաղիկներ դրեց Բաշ-Ապարանի ճակատամարտի հուշարձանի մոտ։

Հարց հնչեց նաև իր մականվան հետ կապված։ Ասաց․ «Ցանկացած երևացող, աշխույժ մարդ միշտ էլ մականուններ է ունենում։ Ավելի լավ է մականուն ունենաս, քան ծածկանուն»։

Պարզաբանեց, թե ինչի՞ է այդ մականունն իրեն տրվել․ «Աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել՝ իմանալու համար ո՞վ է այս երիտասարդը, ասել են՝ դոդենց Գագոն, դոդի Գագոն, որ իմ ցեղում մարդիկ մեծ ամաններով են հաց կերել»։ Նաև տարակուսեց․ «Ինձ նաև ասում են թագավոր, բա դա ինչի՞ չեն ասում»։

Գագիկ Ծառուկյանը նաև հայտարարեց, որ իր որձ առյուծը, որն այս օրերին ավելի հանրահայտ դարձավ, շատ հպարտ, հանգիստ վայելում է իր հանգիստը․ «Նա ոչ մեկի վնաս չի տա, մինչև չբզբզես։ Միշտ ուժեղ մարդը հանգիստ է լինում, մինչև չբզբզես, նա երբեք այլ քայլ չի կատարում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031