Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՀ նախարարը՝ Եվրասիական տնտեսական ֆորումի, ԱԲ-ի կիրառման եւ Հայաստանի մասին

Մայիս 28,2026 14:49 Share

Մայիսի 28-29-ը Աստանայում կկայանա 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորումը, որը տեղի կունենա ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին զուգընթաց։

«Այսօր կայացել են առանցքային պանելային քննարկումները»,- Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ անցկացվող Մոսկվա-Աստանա-Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիար Իմանալիևը՝ անդրադառնալով ֆորումին։

Նա ընդգծեց, որ ֆորումի շրջանակում, ի թիվս այլնի, անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում՝ արհեստական բանականության օգտագործմանը, մասնավորապես՝ կապված էլեկտրոնային առեւտրի, ԱՊՀ տրանսպորտային հարթակների, բարեխիղճ մրցակցության եւ այլնի հետ։ Ի դեպ, ԵԱՏՄ անդամ պետությունների մանրածախ առեւտրի շուկայի շուրջ 19 %-ը կազմում է էլեկտրոնային առեւտուրը։

Ավելի վաղ Դանիար Իմանալիևը նշել էր, որ ԵԱՏՄ վիճակագրության հետագա զարգացումը պահանջում է պատասխանատու արհեստական բանականության միասնական ենթակառուցվածքի ստեղծում եւ տվյալների բաց էկոհամակարգի ստեղծում։

Հայաստանի հետ համագործակցության մասին խոսելիս էլ՝ նա նշեց, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ ակտիվ աշխատանք է կատարվում, քննարկվում են երկրների առաջնահերթությունները, Հայաստանի պարագայում քննարկվել են նաեւ տրանսպորտային միջանցքների, մաքսային կարգավորումների եւ այլ հարցեր։

«Հայաստանի դեպքում ընդհանուր սահմաններ չկան, դրա համար աշխատում ենք տրանզիտի եւ այլ հարցերի շուրջ, որպեսզի նորմալ իրականացվի առեւտրաշրջանառությունը Հայաստանի եւ մյուս երկրների միջեւ»,- ասաց Իմանալիևը։

Նա նաեւ անդրադարձավ Երեւան կատարած իր այցին, որի ընթացքում քննարկումներ է ունեցել ԵԱՏՄ-ի փոքր տնտեսություն ունեցող երկրների հետ հարաբերվելու մեխանիզմների մշակման, Միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ձեւավորման, դրանց հետ կապված՝ ԵԱՏՄ տարածական զարգացման կանխատեսման հարցերին։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031