«Մենք տեսնում ենք խաղաղությունը, խաղաղություն լինելու է։ Կա թույլ խաղաղություն, որն իրենք են բերում և կա ամուր, որը պաշտպանելու է հիմնող ազգի իրավունքները։ Թույլ խաղաղությունը թուրքական ազդեցության տակ ընկած իշխանության թույլտվությունն է ՀՀ տեղափոխել օտարածին տարրերի»,-մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը վստահեցրեց՝ ընդունվելու է օրենք, որը գործելու է տասնամյակներ՝ հակասաֆարովյան օրենք․ «Այն նախատեսում է, որ Ադրբեջանի քաղաքացին իրավունք չի ունենալու հող գնել, այսօր էլ օտարերկրյա քաղաքացիները հող կարող են գնել միայն ընկերության միջոցով, բայց մեր ընդունած օրենքով՝ ընկերությունների միջոցով էլ չի կարողանալու հող գնել, բնակարան գնել, նվեր ստանալ ՀՀ-ում գույք, 10 օրից ավելի իրավունք չի ունենալու ՀՀ-ում ապրելու»։
Նարեկ Կարապետյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































