Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը դադարեցնում է միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ հաղորդակցությունը. Tasnim

Հունիս 01,2026 18:25 Share

Իրանի բանակցային թիմը դադարեցնում է միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով, հաղորդում է իրանական կիսապաշտոնական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

«Բանակցություններ չեն լինի, քանի դեռ չեն կատարվել Իրանի պահանջները՝ Լիբանանում և Գազայում Իսրայելի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ»,- գրում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Վաշինգտոնից առայժմ այս առնչությամբ մեկնաբանություն չի հնչել:

Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները «Հեզբոլա»-ի դեմ Լիբանանի հարավում: Կա մեկ տասնյակից ավելի զոհ, 30-ից ավելի վիրավոր: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումը ևս պատասխան հարվածներ է հասցրել, իսրայելցի մեկ զինվոր է սպանվել: Հերթական գործողությունից առաջ իսրայելական բանակը Լիբանանի մի քանի բնակավայրերի բնակիչների հորդորել է լքել իրենց տները:

Al Jazeera-ն, ամերիկացի պաշտոնյայի հղումով, հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղարը հանգստյան օրերին առանձին բանակցել է Լիբանանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ և նոր առաջարկ է ներկայացրել էսկալացիան մեղմելու համար: Ըստ այդմ՝ «Հեզբոլա»-ն պետք է դադարեցնի բոլոր հարձակումները, Իսրայելն էլ զերծ կմնա մայրաքաղաք Բեյրութում հետագա սրացումից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930