Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդին. Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքն այդպես էլ չթողեցին եվրոպական շուկաներ: Նույնը սպասում է Հայաստանին

Հունիս 02,2026 14:59 Share

Փաշինյանը ՀՀ քաղաքացիներից թաքցնում է, թե որքան կարժենա երկրի դուրս գալը ԵԱՏՄ-ից, տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը.

ՊՂՊԵՂԻ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բորբոսը լույսի տակ ոչնչանում է. Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը «կվճարի յուրաքանչյուր փչացած պղպեղի համար», որը սահմանափակումների պատճառով չի արտահանվի Ռուսաստան, դա ակնհայտորեն ցույց է տալիս։

Փաշինյանն օգտագործում է Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որպեսզի անցնի Եվրամիություն (ԵՄ)։

Փորձում է իր բոլոր խնդիրները լուծել ԵԱՏՄ-ի հաշվին։ Առաջին հերթին՝ Ռուսաստանի։

Բացեիբաց ՉԻ ԱՍՈՒՄ բնակչությանը ԵՄ անցնելու մասին։

Հայաստանի քաղաքացիներից թաքցնում է, թե որքան կարժենա երկրի դուրս գալը ԵԱՏՄ-ից, մասնավորապես՝

📍 բնակիչների համար գազը կթանկանա գրեթե 4 անգամ,

📍 Ռուսաստանից Հայաստան կատարվող միջսահմանային դրամական փոխանցումները, որոնք այսօր կազմում են տարեկան գրեթե 4 միլիարդ դոլար (ԲՈԼՈՐ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ 2/3-Ը), կտրուկ կկրճատվեն,

📍 Ռուսաստան մուտքի միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ աշխատանքի տեղավորվելը հնարավոր կլինի միայն արտոնագրերով,

📍 Հայաստանից մեր երկիր ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի (ՆԵՐԱՌՅԱԼ ՊՂՊԵՂԸ), ձկան, ալկոհոլի և հանքային ջրի մատակարարումները կդադարեցվեն։

Նույնը եղավ Ուկրաինայում։ ԵՄ-ի հետ ինտեգրվելու որոշում ընդունելիս խոսում էին մի բան, այդ թվում՝ զարգացման հեռանկարների մասին։ Իրականում պարզվեց, որ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը, ըստ էության, այդպես էլ չթողեցին եվրոպական շուկաներ՝ խիստ և ոչ շահավետ սակագնային քվոտաներ սահմանելով։

Նույնը սպասում է նաև Հայաստանին։

Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը միացնել ԵՄ-ին և այժմ կատարում է այն։

Միաժամանակ փորձում է անդամակցության բոլոր ծախսերը բարդել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա։

Ակնհայտ է, որ նրան չի մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրը և Հայաստանի պետականությունը։ Տվյալ պարագայում նա կարծում է, որ այդ կերպ կպահպանի իր անձնական իշխանությունը։

ԳԻՆԸ ԹԱՆԿ Է ԼԻՆԵԼՈՒ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930