Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատցեմենտի» կառավարիչ նշանակելու մասին խոսակցություն չի եղել․ Գագիկ Ծառուկյան

Հունիս 02,2026 17:23 Share

«Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերությամբ նախատեսված ընտրապայքարին մասնակից թիմերի առաջին համարների բանավեճին։ Այդ օրը նախատեսված է «Առաջարկ Հայաստանին» թիմի եզրափակիչ հանրահավաքը։ Այդ մասին այսօր նա ասաց Արարատի մարզի Մասիս քաղաքում լրագրողների հետ զրույցում։

Գագիկ Ծառուկյանը դարձյալ հրաժարվեց նաեւ հնչեցնել թիմի վարչապետի թեկնածուի անունը։ Այդ հարցին կրկնեց նախորդ պատասխանները՝ ժամանակը կգա՝ կասենք։ Լրագրողի դիտարկմանը՝ հինգ օր է մնացել, ընտրողները իմանան՝ ո՞ւմ են ձայն տալիս՝ պատասխանեց․ «Ծառուկյանին են ձայն տալիս»։

«Արարատցեմենտ» գործարանում պետության կողմից կառավարիչ նշանակելու մասին խոսակցություն չի եղել․ «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Միայն լսել եմ՝ ասել են, ես էլ ասել եմ․․․ 25 տարվա գործարանը առել եմ, տեղը տեղին ներդրումն արել եմ, կազմակերպել եմ, ամսական 500 միլիոն հարկ եմ տալիս, 1400 մարդ պահում եմ։ Այսօր շինարարության հետ կապված որեւէ խնդիր չկա։ Ի՞նչ հիմունքներով։ Եթե այսօր խլելով է, այս երկիրը կարո՞ղ է զարգանալ, որեւիցե մի մարդ այս երկրում էլ փո՞ղ կդնի։ Իմ ճիշտ խոսելու, տեղը-տեղին ասելու համա՞ր։ Օրենքի առաջ բոլորն էլ հավասար են։ Կա՞ նման օրենք՝ հարց չկա»։

Գագիկ Ծառուկյանը չի ընդունում դատախազության պնդումը, որ սեփականաշնորհման գործընթացը, գործարանի հարակից հողերի սեփականաշնորհումը խախտումներով է եղել․ «Ես աճուրդ սարքո՞ղ եմ, համայնքապետարանն է արել, թող գնան՝ բռնեն դատեն»։ Հիշեցնում է՝ շվեդ ներդրողը եկել՝ տեսել է գործարանի վիճակը՝ «վախից թողել գնացել է»․ 7 միլիարդ դոլար գազի համար, միլիարդ 900 հազար հարկեր պետք է տային, աշխատավարձ. «Էդ սաղ արել եմ, ինչի տակ ստորագրել եմ՝ մեկին տաս ավելացրել եմ, 2022 թվականից էլ մոտավորապես 20-25 միլիոն ներդրում եմ արել, որ սարքենք, կառուցենք, զարգացնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930