«Նրանք զարմանքով են արձանագրելու, որ քաղաքացու քվեարկությունը բան է որոշում, սա նոր զգացողություն է լինելու նրանց համար։ Իրենց հարևաններին հարցնելու են՝ էդ լո՞ւրջ եք ասում, մենք կարանք՝ ոնց ուզենք, տենց քվեարկե՞նք, ԱԱԾ-ն մեր քվեարկության արդյունքները չի իմանալո՞ւ։ Կապ չունի՝ ոնց քվեարկեցինք, մեր քվեարկությունը բան որոշելու է։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ քաղաքացին բան որոշում է ընդհանրապես ՀՀ-ում, և ամեն ինչ գլխից որոշված չէ»,- Խարբերդում ՔՊ քարոզարշավի ժամանակ դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ այն քաղաքացիները, որոնք մտնելու են քվեարկելու, նրանք ընտրությունը կատարելու են երկու բանի միջև․ «Նրանք ընտրություն են կատարելու՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռ» գյո՞ւղ, թե՞ Հայաստանը պետք է լինի ՀՀ։ Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում ակնհայտ է՝ Հայաստանն այս ընտրությունների արդյունքներով լինելու է ՀՀ։ Նրանք տեսնելու են, որ ՀՀ-ում կա մի մեծ շարժում, տրամաբանություն, տրամադրություն, որը խոսում է նրա մասին, որ ՀՀ հպարտ, արժանապատիվ, պետականատեր քաղաքացիները 2026-ի հունիսի 7-ին գնալու են ընտրական տեղամաս և տեր կանգնելու պետությանը, անկախությանը, ապագային և խաղաղությանը։ Ինչքան շատ գան մարդիկ, որոնք համարում են, որ ՀՀ-ն պետք է դարձնել «Նիժի Տապռ», էնքան ավելի շատ են լինելու այն քաղաքացիները, որոնք «ոչ» են ասելու սրան»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































