ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ Արցախը և արցախյան հարցը կա, երբ Հայաստանը տարածաշրջանային անվտանգության գործոն է, երբ Հայաստանն ամբիցիոզ ու վստահելի պետություն է՝ աշխարհը հարգում է հայ ժողովրդին ու հայկական ինքնիշխանությունը:
Այսօր այնքան են կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի»:
Կար ժամանակ, երբ հայկական իշխանությունները, միջազգային ամբիոններից խոսում էին տարածաշրջանում ունեցած ազդեցությունից, Արցախյան հաղթանակից, ինքնորոշման գործընթացից, հայության միասնական ներուժից, միջազգային կառույցներում Հայաստանի դերակատարումից և այլն:
Կարդացեք նաև
Այսօր, էժանագին հպարտությամբ, առանց ամաչելու, ամբիոններից գլուխ են գովում, որ Ադրբեջանը երկու վագոն ղազախական ցորեն է բաց թողել, կամ մեկ խմբաքանակ ծաղիկ են վաճառել ինչ-որ երկրում (էական չէ)…
Պետք է գնալ քվեարկության, ու վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը:


















































