Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման վերաբերյալ հարցերը՝ ՆԳՆ-ում քննարկման օրակարգում 

Հունիս 04,2026 16:58 Share

Հունիսի 2-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարում էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Մասնակցում էին ՆԳ նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների ներկայացուցիչներ։

Օրակարգում հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման վերաբերյալ հարցերն էին։

Ներկայացվել է վիճակագրական քարտերի հաշվառման էլեկտրոնային հարթակի նախագծային տարբերակը, ինչը թույլ կտա թղթային գործընթացները փոխարինել թվային լուծումներով՝ ապահովելով հետագծելիությունը։

Անդրադարձ է կատարվել արհեստական բանականության գործիքների կիրառմանը, որոնք նախատեսվում է օգտագործել տվյալների վերլուծության, հնարավոր անհամապատասխանությունների բացահայտման և այլ գործառույթների համար։

Քննարկվել են նաև իրավապահ մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրման հնարավորությունները, ինչի արդյունքում ապահովվելու է տվյալների փոխգործելիությունն ու տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի տեխնիկական և բովանդակային լուծումների շուրջ միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով շարունակել աշխատանքային քննարկումները։

ՆԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930