Լրահոս
Տանը նստել չլինի
Օրվա լրահոսը

Ընդդիմությանը վերջին տարիներին չի հաջողվել ինչպես հարկն է գործակցել ԱՄՆ-ի կամ Եվրամիության քաղաքական ուժերի հետ. «Ազգ»

Հունիս 05,2026 11:03 Share

Վերջին օրերում թեժացել են քննարկումներն այն հարցի վերաբերյալ, թե Հայաստանում ո՞ր քաղաքական ուժերն են համարվում ռուսամետ եւ որո՞նք` արեւմտամետ:

Օրինակի համար, իշխող կուսակցությունը երբեմն շեշտում է, որ քաղաքական որոշ ուժեր առավել սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, իսկ իրենք` ավելի եվրոպամետ են եւ հակված են ինտեգրվելու Արեւմուտքի հետ: Ի հակադրություն դրա, ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին չափից ավելի շատ կախվածության մեջ լինելու արտաքին ուժերի ազդեցությունից եւ կամ ծառայելու օտարերկրյա կառույցների թելադրանքներին:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, պետք է նշել, որ վերջին տարիներին նրան չի հաջողվել ինչպես հարկն է գործակցել իշխող կառավարության, Մ. Նահագների կամ Եվրոմիության քաղաքական ուժերի հետ: Արդյունքում բնականաբար նա ոչ մի պաշտպանություն չի կարող ակնկալել կամ ստանալ ԵՄ-ի կամ արեւմտյան դերակատարների կողմից: Սա ընդհանուր առմամբ ընդդիմության բացթողումն է, որին կարիք չկա ներկայիս անդրադառնալու:

Չափազանց կարեւոր է հասկանալ, թե ինչպես են իշխանությունները ներկայացնում իրենց դիրքորոշումը որպես արեւմտամետ, դեպի Եվրոպա ձգտող, եվրոպական ինտեգրմանը հետամուտ ուժի, միաժամանակ երբեմն մեղադրելով Ռուսաստանին Հայաստանի եւ ՀՀ կառավարության դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ: Իրականությունն այն է, սակայն, որ 2018-ից ի վեր ՀՀ իշխանությունները չեն գործադրել որեւէ լուրջ քայլ ընդդեմ Հարավային Կովկասում ՌԴ-ի կենսական շահերի: Նրանք չեն հեռացել ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից: Ավելին, ռուսական զինվորական հենակետը շարունակում է իր ներկայությունը պահպանել Հայաստանում: Իր հերթին, Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հայկական ատոմակայանը նույնպես շարունակում է գործել, եւ Ռուսաստանը առաջվա նման մնում է ՀՀ-ի ամենամեծ առեւտրական գործընկերը: Առեւտրաշրջանառությունը երկու պետությունների միջեւ հասնում է տարեկան միլիարդավոր դոլարների: Չմոռանանք նաեւ, որ ՌԴ-ն հյուրընկալում է աշխարհում ամենամեծ հայկական սփյուռքը, որի թվաքանակը հավասար է մոտավորապես ՀՀ-ի ներկա բնակչության թվաքանակին:

Հետեւաբար, հույսեր կապել, որ Հայաստանը դուրս կգա ռուսական ազդեցության ոլորտից եւ կթեքվի դեպի Եվրոպա, առնվազն իրականությանը չի համապատասխանում: Նման զարգացում չի կարող տեղի ունենալ վերը նշված հանգամանքների պատճառով:

Սուրեն Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930