Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ոստիկանները հանգիստ չեն տալիս «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին. նորից ներխուժեցին նրանց տուն

Հունիս 07,2026 15:49 Share

Ոստիկանները քիչ առաջ նորից ներխուժեցին Գյումրու Նորավան թաղամասում գտնվող թիվ 18 դպրոցի դիմաց գտնվող «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների տուն։

Հիշեցնենք, որ քիչ առաջ այստեղից ձերբակալել էին երեք անձի։ Ոստիկանները նորից վերադարձան` պատճառաբանելով, որ հսկողություն պիտի իրականացնեն դեպքի վայրում։ Նրանք ներս չթողեցին փաստաբան Արտուշ Հակոբյանին, որը հայտարարեց` նման իրավունք չունեն, դեպքի վայրի հսկողություն կարող են իրականացնել տնից դուրս։ Ըստ նրա, սա անձի առանձնատուն է, և անձի բնակարանի անձեռնմխելության իրավունքի խախտում է կատարվում։ Փաստաբանն ահազանգել է ՄԻՊ-ին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930