«Ահազանգ է եղել, որ ծրարը թափանցիկ է։ Ուզում եմ վստահեցնել, որ որևէ ծրար թափանցիկ չէ, և տպագրվել են այն նույն ծրարները, որ բոլոր ընտրությունների ժամանակ տպագրվում են»,-ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։
Նաև հայտնեց, որ ահազանգ է եղել քվեարկությանը մասնակցող քաղաքացուն օգնելու վերաբերյալ ու պարզաբանեց․ «Երբ քաղաքացին ինքնուրույն չի կարողանում իրացնել իր ընտրական իրավունքը, քվեախցիկում իրեն կարող է օգնել որևէ անձ։ ԸՕ կարգավորումների համաձայն՝ կարող է օգնել ցանկացած այլ անձ բացի այդ նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցողներից։ Ընտրողին կարող է օգնել նաև ընտանիքի անդամը։ Խնդրում եմ չխոչընդոտել այս դեպքերով մեր քաղաքացիներին»։
Սեդա Ղուկասյանը նաև զգուշացրեց՝ ինչպես երեկ, այնպես էլ այսօր քարոզչությունն արգելված է։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































