Լրահոս
Օրվա լրահոսը

Մանասյանն ընդգծել է քաղհասարակության առանցքային դերակատարությունը` իրավական պետության կայացման տեսանկյունից

Հունիս 09,2026 10:53 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 6-ին ընդունել է քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների։

Հանդիպմանը մասնակցել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը, ինչպես նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը։

🗣Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի, այդ թվում` վերաբերելի ընտրական գործընթացներին։

📢Անահիտ Մանասյանը նշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում պարբերաբար անդրադարձել է ընտրական գործընթացների համատեքստում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման հարցին՝ ընդգծելով, որ դրանք պետք է կիրառվեն միասնական տրամաբանությամբ՝ բացառելով ընտրովի մոտեցումները և «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը։

🔹Կարևորվել է նաև այդ առումով պետական մարմինների հանրային հաղորդակցության գործիքների կատարելագործման անհրաժեշտությունը:
⚖Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների կիրառման մեծաքանակության խնդրին ու այն հանգամանքին, որ համակարգային առումով հարցը շարունակում է խնդրահարույց մնալ։
Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարությունը` մարդու իրավունքների արժեքների ամրապնդման և իրավական պետության կայացման տեսանկյունից:

🛑Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել խոսքի արգելված տեսակների կիրառման դեմ պատշաճ գործիքներով պայքարելու կարևորությունը:

🤝Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարևորել են շարունակական համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացման նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930