«Ես վստահ եմ, որ իմ թիմակիցները և ընդդիմադիր ուժերը հայրենասեր մարդիկ են, ու լիահույս եմ, որ մտել են այս պայքարի մեջ նույնական մոտիվներով, ինչ ես և իմ քաղաքական ուժը։ Եվ վստահ եմ, որ սա հերթական քաղաքական մանիպուլյացիան է, «Քաղաքացիական պայմանագրի» մոտ մի բանը, որ ստացվում է, դա քաղաքական մանիպուլյացիան է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ իր թիմակիցները ՔՊ-ի հետ կհամագործակցեն։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը՝ ՔՊ-ից 8 պատգամավորի դիրքորոշման փոփոխության հնարավորության մասին և հարցին, թե որքանո՞վ է դա իրատեսական, Մելոյանը պատասխանեց․ «Իսկ ինչո՞ւ ենք բացառում, որ կարող է «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում կան հայրենասեր հայեր, ովքեր, այնուամենայնիվ, կարմիր գծեր ունեն՝ այդ նույն Սահմանադրության ընդունումը, Տիգրանաշենի հանձնումը, որոնք ճակատագրական են բոլորիս համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































