Եկեք գնահատենք պարզ՝ արդյո՞ք ընդդիմությունը պետք է վերցնի մանդատը, թե ոչ՝ պատասխանելով մի քանի հարցի:
Արդյո՞ք մանդատ չվերցնելով՝ ընդդիմությունը վնասում է Փաշինյանին և հարցականի տակ դնում նրա լեգիտիմությունը։ Պատասխան՝ միանշանակ ոչ։ Թվում է՝ ընդդիմության կողմից մանդատ չվերցնելը հարված է Փաշինյանի կառավարությանը՝ կարծես ցույց տալով, որ համակարգը ճգնաժամի մեջ է, սակայն այդ դեպքում Փաշինյանը խորհրդարանում «հպարտ միայնության մեջ» կարողանում է ցանկացած հարց լուծել ինքնուրույն՝ առանց ընդդիմության և որևիցե մեկի հետ հաշվի նստելու, առանց հակադրման։ Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, նա ունի ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունը, որոնք արդեն շնորհավորել են վերջինիս, ինչը հնարավորություն է ընձեռելու ցանկացած որոշման կամ գործողության մասով «թափ տալ» լեգիտիմությամբ և ժողովրդի մանդատով։
Ընդդիմությունը ավելի ուժեղ է լինելու մանդատո՞վ, թե՞ առանց մանդատի։ Եթե ընդդիմությունը չվերցնի մանդատը, ապա, բնականաբար, կարճաժամկետ ապագայում կարող է փողոց գեներացնել, սակայն այսօր՝ փողոցային պայքարի մի շարք անհաջող փորձերից հետո և բռնությունների աննախադեպ ալիքով պայմանավորված, պատրաստ չէ դուրս գալու արդյունավետ և հաղթական փողոցային պայքարի։ Այս պարագայում ընդդիմությունը պետք է քննարկի մանդատները վերցնելու և ինստիտուցիոնալ պայքար սկսելու հարցը՝ զրկելով Փաշինյանին խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն և ձայներ ունենալու հնարավորությունից, ինչպես նաև սահմանափակելով Փաշինյանի բացարձակ իշխանությունը՝ նշանակել մի շարք առանցքային պաշտոնյաների՝ գլխավոր դատախազին, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանի դատավորներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին, Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահին և անդամներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նաև խորհրդարանական ընդդիմությանը ավելի հեշտ կլինի համակարգել և չթույլատրել անկլավների, մասնավորապես՝ Տիգրանաշենի հանձնման, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունման ու Անկախության հռչակագրի չեղարկման հարցը։
Սա՝ միևնույն ժամանակ չբացառելով փողոցային պայքարի տարբերակը, քանզի մեկը մյուսին ամենևին չեն խանգարում:
Կարդացեք նաև
Խորհրդարան չանցած ընդդիմությունը չի կարող փոշիացնել իրեն բաժին հասած շուրջ 550 հազար ձայները: Այդքան մարդ քվե է տվել, ու չի կարող այդ քվեն կորչել: Իհարկե, դա բացառապես ընդդիմադիր ուժերի որոշելիքն է, ու նրանց ընտրողները նաև պետք է վստահեն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































