Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իր ինքնիշխան կամքը արտահայտելու կապակցությամբ. Համատեղ հայտարարություն

Հունիս 11,2026 21:25 Share

Հայաստանի ժողովուրդը քվեարկեց ընտրություններում, որոնք վճռորոշ նշանակություն ունեն երկրի և Հարավային Կովկասի ապագայի համար։ Շնորհավորում ենք նրանց՝ իրենց ժողովրդավարական իրավունքներն իրականացնելու և իրենց ինքնիշխան կամքը խաղաղ ու կազմակերպված ձևով արտահայտելու կապակցությամբ։

Այս մասին ասված է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ Մաքալիստերի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ Սերգեյ Լագոդինսկու, Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսի, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության փոխնախագահ և Եվրոպական խորհրդարանի ընտրությունների դիտարկման պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյի, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանի և Եվրոպական խորհրդարանի ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի առաջատար անդամ Նաչո Սանչես Ամորի համատեղ հայտարարության մեջ։

«Ռուսաստանի Դաշնությունը հերթական անգամ ցուցադրեց այն երկրների ինքնիշխանության նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, որոնց նկատմամբ ձգտում է գերիշխանություն հաստատել։ Հայաստանի ընտրողների վրա բացահայտ սպառնալիքների, տնտեսական վնաս հասցնող առևտրային սահմանափակումների և մանիպուլյատիվ բովանդակության միջոցով ազդելու և նրանց մոլորեցնելու նրա անթաքույց փորձերը մեծապես ձախողվել են», – ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Եվրոպական միությունն աջակցություն է ցուցաբերել, որպեսզի Հայաստանը կարողանա դիմակայել Ռուսաստանի ճնշմանը և ապահովել, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան կատարել ազատ ընտրություն։

«Մենք խրախուսում ենք հետագա և ավելի լայն միջոցառումների իրականացումը՝ Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով, մասնավորապես՝ աջակցելով Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և խթանելով ԵՄ-Հայաստան առևտուրը, օրինակ՝ ԵՄ-ի ինքնավար առևտրային միջոցների ընդունման միջոցով։ Մենք նաև ընդունում ենք վիզաների ազատականացման ուղղությամբ արագ առաջընթացի և ԵՄ գործընկերության նոր առաքելության արագ տեղակայման անհրաժեշտությունը», – նշել են պաշտոնյաները։

Նրանց գնահատմամբ՝ քվեարկության արդյունքները վկայում են Հայաստանի ընտրության մասին՝ հօգուտ խաղաղության և տարածաշրջանային համագործակցության, տարածաշրջանային կապակցվածության և Եվրոպական միության հետ առավել սերտ հարաբերությունների։

«Մենք ակնկալում ենք համագործակցել Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի և նոր կառավարության հետ՝ այս ուղով հետագա առաջընթացին աջակցելու և հայ ժողովրդին ավելի մեծ բարեկեցություն ապահովելու նպատակով։

Վստահ ենք, որ Հայաստանի ընտրական և հետընտրական գործընթացների հաջորդ փուլերը կհանգեցնեն ինստիտուցիոնալ և ժողովրդավարական ամրապնդմանը՝ հիմնված երկխոսության, ներկայացված քաղաքական ուժերի և հասարակության բոլոր հատվածների մասնակցության վրա, որպեսզի ավելի ամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները և բարձրանա հանրային վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ», – ասված է համատեղ հայտարարության մեջ։

 

Թարգմանությունը՝ News.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930